Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

 


 

Կաղամբի տերևը հոդացավերի դեմ. 168.am

Կաղամբի տերևը հոդացավերի դեմ. 168.am

Կաղամբը ո՛չ միայն հարուստ է հագեցած ճարպաթթուներով, այլև մանրաթելերի, C և K  վիտամինների աղբյուր է, ընդ որում, այն արդյունավետ է նաև արտաքին օգտագործման համար:

Կաղամբն ունի հակաքաղցկեղային նշանակություն: Այս բանջարեղենը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք օրգանիզմից դուրս են բերում ազատ ռադիկալները՝ այսպիսով կանխարգելելով քաղցկեղի և սրտի հիվանդությունների առաջացման ռիսկը: Իրականում հետազոտությունները ցույց են տվել, որ կաղամբն արդյունավետ կերպով նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը:

Այս բանջարեղենն ունի նաև հակաբորբոքային նշանակություն: Կաղամբն արդյունավետ է այտուցների ու մաշկային խնդիրների բուժման գործընթացում: Կաղամբի տերևները պարունակում են գլյուտամին՝ հզոր հակաբորբոքային բաղադրիչ, որը հանգստացնում է հոդացավերը, մաշկային խնդիրներն ու գրգռվածությունը, նվազեցնում ալերգիկ ռեակցիան:

Ի՞նչպես օգտագործել կաղամբի տերևները հոդացավերի բուժման գործընթացում

Կաղամբի տերևներն իջեցրեք եռացող ջրի մեջ, պահեք մի քանի վայրկյան, ապա հանեք: Կաղամբը տեղադրեք ցավող հոդերին և փաթաթեք պոլիէթիլենային տոպրակով, թողեք մնա մոտավորապես 1 ժամ, կրկնեք միջոցառումը օրական 2-3 անգամ: Նույնիսկ մեկ օրվա ընթացքում տարբերությունը նկատելի կլինի:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ